
Այսօր Մեծ Պահքի քսանհինգերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Բալութա. 1 բաժակ ջրին խառնել 1 ճաշի գդալ ալյուր կամ օսլա և ¼ բաժակ խաղողի կամ նռան օշարակ և մեղմ կրակի վրա եփել այնքան, մինչև եռա: Լցնել փոքր ամանների մեջ և թողնել, որ սառչի: Մատուցելիս վրան կարելի է ավելացնել ընկույզ, նուշ կամ պիստակ, ինչպես նաև կոկոսի քերուկ:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան