Խաչատուր Խաչատրյանը, ով հայտնի է որպես ջրաշխարհի Խաչիկ, նախկին իշխանության օրոք հովանավորչություն է վայեյել տարբեր շրջանակների և մասնավորապես՝ Աղվան Հովսեփյանի կողմից, պարզվում է, որ շատ մտերիմ «բարիդրացիական» հարաբերություններ է հաստատել ներկայիս իրավապահ մարմինների պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության, քննչական բաժինների և դատախազության հետ, անում է այն ամենը, ինչ կամենում է, միշտ մնում է անպատիժ, իսկ հանցագործությունների քննությունը վերածվում է ծածկադմբոցի, արյունքում նրա ախորժակն ու ինքնադատաստանի հակումներով դրսևորովող «գողական» վարքագիծը՝ առավել արտահայտիչ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատուր Խաչատրյանը տարիներ շարունակ փորձում է զավթել Երևան քաղաքի Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը, որն իրենից ներայացնում է այգի, ինչի մի հատվածում քաղաքացի Վահան Թովմասյանը տարիներ առաջ կառուցել է շինություն և օրինական ընթացակարգերի դիմել է այն ձևակերպելու համար: Խաչատուր Խաչատրյանը տվյալ գործընթացը «սեփական ձևով» խոչընդոտելու համար 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 04։00-05։00-ն ընկած ժամանակահատվածում ուղարկել է տրակտոր տվյալ վայր և դիտավորությամբ քանդել է շինությունը և ցանկապատը: Դեպքի վերաբերյալ տուժող Վ.Թովմասյանը հաղորդում է ներկայացրել, հարուցվել է քրեական վարույթ՝ «իբր անհայտ անձի կողմից» ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման հատկանիշներով:
Իրավապահ մարմինները օրեր շարունակ իներտության և անգործության պատճառով արդեն երկու օր անց պարոն Խաչատրյանն իրեն պատկանող և փոխկապակացված ընկերությունների շուրջ 13 աշխատակիցների ուղարկում է նույն հասցե՝ ովքեր արդեն օրը ցերեկով կրկին տրակտորով շարունակում են քանդել շինության մնացած մասը, ինչպես նաև ֆորդ ավտոմեքենայով գողացել են Վ.Թովմասյանին պատկանող մի շարք ապրանքներ: Վերջինս տեղեկանալով այդ մասին՝ հոր հետ միասին եկել է դեպքի վայր, խափանել նրանց գործողությունները և ահազանգել ոստիկանություն, որտեղից նշված բոլոր անձանց ձերբակալել են և ապրանքներով բարձված ֆորդ ավտոմեքենայի հետ տեղափոխվել Մալաթիայի ոստիկանություն, որի ընթացքում անձամբ ներկայացել է Խաչատուր Խաչատրյանը, հարուցվել է քրեական վարույթ՝ կրկին գույքի դիտավորյալ ոչնչացման և հափշտակության հատկանիշներով, և մի քանի ժամ անց բոլորը անակնկալ ազատ են արձակվել, որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, իսկ գործի քննությունն ըստ էության վերաճել է պրակտիկ անգործության, կոնկրետ հանցագործությանը թողած քննչական մարմինը քննությունը խճճելուն ուղղված վարկածներ է առաջադրում՝ ձևավորելով քննության իմիտացիա:
Վ.Թովմասյանը, հիասթափվելով իրապահ մարմինների գործելաոճից, ստիպված պայմանագիր է կնքել պահնորդական ծառայություններ մատուցող «Պահապան արծիվ» կազմակերպության հետ, որից հետո վերջինս հասցեում տեղադրել է կրպակ՝ անվտանգության աշխատակիցների համար: Ամիսներ շարունակ պահնորդական ծառայության աշխատակիցներն օրինական հիմունքներով հսկել են տարածքը և ապահովել տարածքի անվտագությունը, իրավիճակի կայությունը պահպանվել է, սակայն 2024 թվականի մարտի 3-ին ցերեկվա ժամին Խաչատուր Խաչատրյանը, անձամբ գալով նշված տարածք, իր թիկնապահների հետ միասին վիճաբանել և քաշքշել է պահնորդին, որից հետո տեղաշարժել, հրել և հարվածներ է հասցրել կրպակին, այն գցել բարձունքից և վնասել: Դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցներին Խ.Խաչատրյանը հայտնել է, որ նյարդայնացած է եղել, պահի տակ իրեն չի տիրապել և առանց պատասխանատվության հեռացել է նշված տեղանքից՝ մնալով անպատիժ:
Վերը նշվածի հիման վրա համոզմունք է առաջանում, որ Խաչատուր Խաչատրյանը վայելում է իրապահ մարմինների «համակրանքը» նաև գործող իշխանությունների օրոք, հուսանք դատախազությունը որևէ պարզաբանում կներկայացնի վերը նշված ամենաթողության և անպատժելիության վերաբերյալ:
Փորձեցինք կապ հաստատել Խաչիկ Խաչատրյանի գրասենյակի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Քնար Մանուկյան