«Պացիենտը գանգատվում է, ինձ թվում է՝ տեխնիկական կատարումը մեզ մոտ էդքան հաջող չի». Վահե Տեր-Մինասյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումարյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-ից մի շարք դեղեր (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի:

Այս որոշումը մեծ արձագանք ստացավ, շատ մասնագետներ իրենց դժգոհությունները հայտնեցին:

ArmLur.am-ի հետ զրույցում բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նույնպես հայտնեց իր դժգոհությունը այս նոր որոշման մասին:

«Շատ անհարմարություններ են ստեղծում, շատ բարդ է: Գաղափարը ճիշտ գաղափար է, գաղափարը այնպես է, որ պետք է գնաս դրան և պետք է վերահսկելի լինի: Ես որպես պրակտիկ բժիշկ ինձ համար դիսկոնֆորտ է, շատ ժամանակ է խլում, պացիենտը գանգատվում է դեղատուն գնալու համար պետք է փաստաթուղթ ունենաս, ինձ թվում է տեխնիկական կատարումը մեզ մոտ էդքան հաջող չի»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը:

Բժշկի խոսքով՝ շատ-շատ ժամանակ է խլում, շատ մանրամասն թղթեր պետք է լրացնել:

«Եթե հնարավոր լինի գաղափարը վերահսկել, գաղափարը լավն է, եթե հնարավոր լինի վերահսկել և մեզ համար այդքան անհարմարություններ չստեղծել, շատ ավելի լավ կլինի»,-հավելում է Վահե Տեր-Մինասյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս