
Այսօր՝ մարտի 6-ին, ֆեյսբուքյան օգտատերը իր էջում նկար է հարապարակել և գրել՝ Երևանի Պուշկի 25 հասցեում ինչ-որ մարդիկ զավթել են կանաչ գոտին և բետոնապատում են։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Այդտեղ բետոնատպատում չի արվում: Պուշկին 25-ի կառուցապատողը մայթերի հարթեցման, մաքրման աշխատանքներ է իրականացում, այդ հատվածում, երբ աշխատանքները իրականացվել է, նաև ջուր է օգտագործել, որպեսզի տարածքը չկեղտոտվի, ջուրը գնացել լցվել է ծառաբնի հատվածում, ինչը հիմա մաքրվել է ու հող է լցվել»,- նշեց Կոստանյանը: Վերջինս նաև լուսանկար ուղարկեց։
Էմմա Մարտիրոսյան