Ահազանգ. Թալինի հիվանդանոցի պալատներում պատուհաններին տոպրակներ են ամրացված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է ահազանգեր ստանում Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներից, որ քաղաքի հիվանդանոցն անբարեկարգ վիճակում է։

Թալինի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց.

«Դեռ հիվանդանոց չմտած արդեն իսկ կարելի ա ասել, որ հասկանում ես, թե ինչ վիճակ ա լինելու ներսում։ Փողոցից, երբ մտնում ես հիվանդանոցի բակ, ձմռանը ամբողջովին ցեխ ա դրսում ու ոչ մի հարմարություն չկա, որ հասնես մինչև հիվանդանոցի մուտք։

Մուտքի դռները ժանգոտված են, հիվանդասենյակի դռները վատ վիճակում են, ինչպես նաև ժանգոտված ու ներկերը թափված են։ Սարքավորումներ նորմալ չկան, հարմարություններ չկան։ Պալատներում պատուհաններին ամրացված են տոպրակներ, որ ձմռանը ցուրտ չլինի, ջեռուցումը շատ թույլ է։ Պետքարանների մասին խոսք չկա, մի այլ տիպի ահավոր ա ներսում, ինչ ասես կա, ու ահավոր կեղտոտ»:

Բնակչի խոսքով՝ 2021 թվականից, հիվանդանոցում վերանորոգում է իրականացվում, որը մինչև հիմա անավարտ է:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Թալինի համայնքապետարանի հետ, մեզ խոստացան հետադարձ կապ հաստատել, սակայն այդպես էլ մեկնաբանություն չստացանք:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս