Կարգազանց հետիոտներն այսուհետ կտուգանվեն և իրավապահներն արդեն լրջագույնս պարտավոր կլինեն հետևել քաղաքային կարգապահությանը։
Ճանապարհային ոստիկանությունը տուգանելու է մասնավորապես փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար՝ քաղաքացիներին կտուգանի 5000 դրամով, իսկ այն քաղաքացիները, ովքեր փողոցը հատել են անցումով, սակայն կարմիր լույսի տակ՝ կտուգանվեն 3000 դրամի չափով։
Բացի սա քաղաքացիները տուգանվելու են նաև ամրագոտին չգցելու համար ևս։ Քաղաքացիների շրջանում չկա սահմանված կարծրատիպ՝ լավ է այս կարգավորումը, թե՝ վատ, սակայն փատը մնում է փաստ, որ այս կարգավորումներից և՛ դժգոհողներ կան, և՛ սատարողներ։
Ստացվում է, որ այնուամենայնիվ հեղափոխությունից 5 տարի անց քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ և բոլոր հնարավոր տարբերակներով և՛ հարկվում է, և՛ տուգանվում։ Եվ այս ամենի դիմաց Հայաստանում չի բարձրանում միջին աշխատավարձի շեմը և չի ավելացվում աշխատատեղերի քանակը, իսկ քաղաքացիներն անդադար հարկվելու են և տուգանվելու։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան