
Առջևում գարնանային ամենագեցիկ տոնն է ՝ Մարտի 8-ը: Ամեն տարի Կանանց տոնից առաջ ծաղկի գները կտրուկ թանկանում են:
Այս տարին ևս բացառություն չէ. մարտի 8-ին ընդառաջ ծաղկի գները եռակի անգամ թանկացել են: Խանութներում մեկ կակաչի գինը միջինում 700 դրամ է, իսկ վարդինը՝ 1000։
ArmLur.am-ի շրջել է Երևանի Կենտրոնում և Արգավանդում գտնվող ծաղկի խանութներով՝ հասնակալու, թե ինչ վիճակ է այնտեղ:
Ծաղկավաճառները պատմում են՝ Ծաղկի մեծածախ շուկայում աբսուրդ գներ են, վարդի գինը հասնում է ընդհուպ մինչև 20.000 դրամի, բայց ոչ մի դրամ չեն էժանացնում:
Չեն բացառում, որ մարտի 8-ին էլի թանկանա: Ծաղկի բիզնեսով զբաղվողները ահազանգում են՝ ծաղկի առցանց խանութները հարվածում են իրենց բիզնեսին:
Խնդիրն այն է, որ առցանց խանութները հարկ չեն վճարում, ինչի արդյունքում ծաղկի գներն ավելի մատճելի են, իսկ քաղաքացիները, բնականաբար, այս դեպքում գերադասում են պատվիրել առցանց խանութներից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան