ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպմանը քննարկելու են Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածության հարցը․ վարչապետի և ՔՊ-ականների հանդիպումների հերթական սերիան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թեւի պատգամավորների հետ փակ հանդիպման:

Սա վերջին օրերին ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է:

Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:

Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում եւս այս հարցն է եղել:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս