
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի տունը, ամառանոցը և ավտոտնակը։
Խուզարկությունը իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում կա մեկ վարույթ, որը քննվում է հենց Վարդազարյանի դիմումի հիման վրա։
Մասնավորապես՝ խոսքը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությանն է վերաբերում:
Քնար Մանուկյան