Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին:
Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը եւ վաղուց դարձել են Երեւանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:
Խորին ցավակցություն եմ հայտնում Արա Շիրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստը գնահատողներին»: