Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել են պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ նախ դիտարկվել է հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/՝ Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (արժեքը շուրջ 775.7 մլն ՀՀ դրամ), որից հետո Տ-3-11 /Հ-15/՝ Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա /Մ-5/ ճանապարհի Նալբանդյան-Գետաշեն հատվածը՝ 4 կմ երկարությամբ (արժեքը շուրջ 587,2 մլն ՀՀ դրամ)։
Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի բանուկ հատվածի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այս պահին ընթանում է մայթեզրերի վերանորգման, ջրահեռացման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքները։
Աշխատանքային այցի վերջում այցելել են նաև Հ-15/ Մ-5/ (նորապատ)-Արգավանդ-/ Մ-3/ Վարդանաշեն հանրապետական նշանակության 4 կմ երկարությամբ (ճանապարհը սկիցբ է առնում Նորապատ բնակավայրից, անցում՝ Ալաշկերտով) ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ շուրջ 403.8 մլն դրամ արժեքով։
Այս պահին իրականացվում է եզրաքարերի տեղադրման աշխատանքները։