
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- գրել է նա։