Ռուսաստանի դռները միշտ բաց կլինեն տարբեր երկրների երիտասարդների և նրանց լավագույն ջանքերի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Համաշխարհային երիտասարդական փառատոնի փակման արարողության ժամանակ։
«Դուք եկել եք Ռուսաստան, այստեղ շատ ընկերներ եք ձեռք բերել, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամբողջ Ռուսաստանը հիմա ձեր ընկերն է: Մեր դռները միշտ բաց են ձեր առջև, ձեր բոլոր վեհ ձեռնարկումների համար»,- ասել է Պուտինը:
Նա վստահություն է հայտնել, որ այլ երկրների երիտասարդները բազմաթիվ հաջողությունների կհասնեն։