Մեկ ամիս ընդմիջումից հետո Կենտրոն եւ Նորք Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա հայտնի Բանդայի գործով դատական նիստը:
Նշենք որ բազմաթիվ պաշտոնյաների բնակարանները թալանած այդ բանդան բացահայտվել է 2011թ սեպտեմբերի 21-ին:
Անցել է 2,5 տարի, սակայն մինչ օրս դեռ գողոնը հայտնաբերված չէ, ինչը շատերի մոտ տպավորություն է թոնում, որ իրականում գողերը հենց կալանավորվածները չեն: Քանի որ անհնար է պատկերացնել, թե ինչպես են նրանք թաքցրել ու ոչնչացրել այլոց տանից գողացված ապրանքները, որ հետքը կորել է: Հիշեցնենք, որ Ոստիկանության կողմից բացահայտված ՙբանդայի՚ պարագլուխը ՙԳառնու Սուրիկի՚ լավաշի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին է՝ Արտյուշ Հակոբյանը։