Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին. Իրանի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի երեկոյան հանդիպել է այցով Իրանում գտնվող ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ու հանդիպման ժամանակ ասել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի կովկասյան տարածաշրջանը դառնա մրցակցության դաշտ այլոց համար։

Աշտիանին, ըստ IRNA-ի թղթակցի, պնդել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքն հակառակ արդյունքն է տալու, տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Աշտիանին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է սահմանների անփոփոխելիության, կայունության ու անվտանգության քաղաքականությանը կովկասյան տարածաշրջանում, աջակցում է իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին ու այն համարում է խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմք։




Լրահոս