Ինչու Youtube-ի մանկական հավելվածը հասանելի չէ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մի շարք խափանումներ են տեղի ունենում սոցկայքերում և իրնտերնետ պրովայդերներում։
Նման խնդիրներին զուգահեռ համացանցի օգտագործման առումով ազատականացված Հայաստանը մի շարք ծրագրերի հասանելիություն չունի։ Օրինակ՝ ArmLur.am-ը նկատեց, որ Youtube-ի մանկական հավելվածը Հայաստանում չի գործում։

Սկզբում փորձեցինք համացանցից տեղեկանալ, թե որն է նման արգելքի պատճառը։ Խելացի որոնման արդյունքում հասկացանք, որ Youtube-ը ունի համակարգ, որով մոնիթորինգի արդյունքում որոշում է, թե որ երկրում կա մանկական բովանդակության մեծ պահանջարկ, ըստ դրա թույլատրում է ծրագրի հասանելիություն։
Չբավարարվելով այս պատասխանից՝ հարցումով դիմեցինք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարոություն՝ հայաստանյան կողմին լսելու համար և նախարարությունից ստացանք հետևյալ պատասխանը․
«Տեղեկացնում ենք, որ ներկայում աշխատանքներ են տարվում Youtube-ի հետ և բարձրացված հարցը քննարկումների օրակարգում է»։

YouTube Kids-ի վերջին թարմացումները եղել են 2022 թվականին, դրանից հետո այն հասանելի է Եվրոպայի ամբողջ տարածքում, Աֆրիկա մայրցամաքի մի շարք երկրներում, նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնությունում, բայց ոչ Հայաստանում։

Ստացվում է, որ 2 տարի գործող համակարգը Հայաստանում հասանելի դարձնելը խնդիր է, բայց Կառավարությունը չի դադարում հարկերից ազատել ՏՏ ոլորտի խոշոր գումարներ շրջանառող ընկերություններին։

Էմմա Միքայելյան




Լրահոս