Հնդկաստանը խոշոր զորավարժություններ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կիրականացնեն բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային Բհարաթ Շակտի ուժերիի լայնածավալ ինտեգրված զորավարժություն։

Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրները։

«Զորավարժությունները հաջողություն կցուցաբերեն հնդկական նախագծման և արտադրության զինատեսակներով զինված ուժերի ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում»,- ասել են հրատարակության զրուցակիցները։

Պաշտպանության նախարարությունը ստորագրել է զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը:

Զորավարժությունների ընթացքում կցուցադրվեն հնդկական ընկերությունների կողմից արտադրված շուրջ 60 սպառազինության համակարգերի մարտական հնարավորություններ, այդ թվում՝ BrahMos գերձայնային թևավոր հրթիռներ, Ակաշ զենիթահրթիռային համակարգեր, Swati հրետանային հետախուզական կայաններ, Vajra ինքնագնաց հաուբիցներ, Pinaka բազմակի հրթիռային համակարգեր և այլ զենքեր։

Զորավարժություններին կմասնակցեն Tejas կործանիչներ և Prachand թեթև կրակային աջակցության ուղղաթիռներ, նորագույն հրետանային համակարգերով զինված ռազմանավեր, տորպեդային զենքեր և հակաօդային սարքերի հնարավորություններ։

Բհարաթ Շակտիի ցամաքային և օդային փուլերը, որոնք տեղի կունենան Պակիստանին սահմանակից Ռաջաստան արևմտյան նահանգի Թար անապատում, կվերահսկեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը:




Լրահոս