«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 12-ին «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը, որը հովանավորվում է ՀՀ կառավարության կողմից, տուգանքի է ենթարկվել: Բանն այն է, որ հիմնադրամի լիազորված անձ, փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը փետրվարի 19-ին Հայաստան է ներմուծել 10 կգ էլեկտրական միացուցիչներ: Ներմուծած այդ իրերը փետրվարի 21-ին տեղափոխել է իրենց պատկանող տարածք, սակայն սահմանված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Այս արարքի համար «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի փօխտնօրեն Վարդուհի Սարգսյանը տուգանվել է 50.000 դրամով:
«Ժողովուրդ»-ը փորձեց Վարդուհի Սարգսյանից պարզել. ինչո՞ւ ժամանակին հայտարարագիրը չի ներկայացվել, որի համար տուգանք է նշանակվել: Վ. Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ իրեն տուգանել են, ապա հավելեց, որ հիմնադրամն արդեն վճարել է Պետական եկամուտների կոմիտեի տուգանքը: Ի դեպ «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրենը Երեւանի ավագանու անդամ է:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: