
Անգլիական «Մանչեսթեր Սիթին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3-1 հաշվով հաղթելով դանիական «Կոպենհագենին», սահմանել է ռեկորդներ, հաղորդում է Opta-ն:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն առաջին անգլիական ակումբն է, որը 10 անընդմեջ հաղթանակ է տանում գլխավոր եվրագավաթում:
Նաև «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին թիմն է, որը 3 և ավելի գոլ է խփում Չեմպիոնների լիգայի 8 խաղում անընդմեջ:
«Մանչեսթեր Սիթին» նաև Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ թիմն է, որն այս մրցաշարում 30 և ավելի անընդմեջ տնային հանդիպում է անցկացրել առանց պարտության: 2013-2020թթ. նման շարք ունեցել էր միայն կատալոնական «Բարսելոնան» (38 խաղ):
«Էթիհադ» ստադիոնում անցկացրած նախորդ 30 խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը տարել է 28 հաղթանակ ու գրանցել 2 ոչ-ոքի: