Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիները և ինչո՞ւ են նախընտրում արտագաղթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. Արցախի հայաթափումից հետո, 100 հազարից ավելի քաղաքացիներ նախնական շրջանում բնակություն են հաստատել ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ Երևանում: Բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մշակել էր 3 սոցիալական աջակցության ծրագրեր՝ առաջնային կարիքների բավարարման համար՝ միանվագ 100 հազար դրամ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն:

Աջակցությունները տրամադրվել են քաղաքացիներից՝ ելնելով որոշակի սահմանափակումներից: Այսինքն՝ այն անձիք, որոնք ունեցել են սեփականություն և բանկային քարտում 2 միլիոն և ավելի գումարը, ապա նրանց աջակցություն չի տրամադրվել:

ArmLur.am-ին բռնի տեղահանված արցախցիները հայտնում են իրենց դժգոհությունները՝ Կառավարության որոշումներից և մշակված ծրագրերի գործընթացից: Բռնի տեղահանված անձինք դժգոհում են, որ աջակցություններից օգտվելու համար դիմում-հայտերի լրացումները բավականին շփոթմունք է առաջացրել շատերի մոտ: Ոմանց չի հաջողվել լրացնել հայտը, ոմանց հաջողվել է լրացնել ու ստանալ պատասխան հայտի լրացման հաստատման մասին, սակայն գումարը ստանալու ժամանակ իմացել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով իրենց դիմումը ևս չի ընդունվել, մի մասն էլ անգամ չի իմացել, որ նորից պիտի դիմում լրացնի՝ աջակցության շահառու դառնալու համար: Արցախի քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում, որ ստեղծված պայմաններում տրված գումարները շատ քիչ են բնակարանային, կոմունալ և ամենօրյա ծախսերը հոգալու համար:

Հայտնի է, որ ապրիլի սկզբին կդադարի արդեն բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությունը, որից հետո էլ Կառավարությունը որոշակի սահմանափակումներով է սոցիալական աջակցություն տրամադրելու բռնի տեղահանված արցախցիներին:

Ըստ նախնական որոշման՝ 50 հազար դրամական աջակցություն տրամադրելու է միայն անչափահասներին և 20 հազար դրամ թոշակառու անձանց: Բնակարան տրամադրելու հարցն էլ Կառավարությունը որոշել է լուծել՝ ամեն մի շնչի համար տրամադրելով 3 միլիոն ՀՀ դրամ և այն էլ՝ ետվերադարձով:

Այսինքն՝ պետության կողմից քաղաքացուն կտրամադրվի 3 միլիոն դրամ, որը նա պետությանը պիտի վերադարձնի 10 տարի անց՝ տվյալ բնակարանի համար սեփականության իրավունք ստանալու համար: Ընդ որում՝ Արցախի քաղաքացիները ծրագրից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո: Կառավարության այս որոշմանը հակադարձել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները: Նրանք առաջարկել են յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել 5 միլիոն դրամ և անվերադարձ: Թե՞ ինչքանով կընդառաջեն ԱՀ ԱԺ պատգամավորների առաջարկին, դեռ անդրադարձ չկա:

ArmLur.am-ին Արցախի քաղաքացիները հայտնում են նաև այն մասին, որ քաղաքացիների շրջանակներում Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառը նշվում է սոցիալական խնդիրներին առնչվելը, աշխատանքի բացակայությունը, բնակվարձերի բարձր լինելը և այն վտանգը, որ նորից կառուցածը, Հայաստանում սպասվող հնարավոր պատերազմի պատճառով, չեն կորցնի:

Հավելում. Սոցիալական աջակցություն տրամադրած անձանց ընդհանուր պատկերը 2024թ. փետրվարի դրությամբ հետևյալն է.

100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում դրամ՝ 112 765 անձ, որից 80 535 չափահաս, 32 230՝ անչափահաս
40+10 հազար հոկտեմբեր ամսվա համար՝ 107 942 անձ
40+10 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 83 971 անձ
40+10 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 90 069 անձ
40+10 հազար ծրագրի շրջանակում հունվար ամսվա համար՝ 95 742 անձ
50 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ
50 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ։

Նանիկ Աղասյան




Լրահոս