
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հոգեվարքի մեջ գտնվող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հարկային ճնշումների ենթարկելուց բացի, արդարության իմիտացիա է փորձում անել: ՊԵԿ-ը հերթով տուգանում է նաեւ այնպիսի կառույցների, որոնք անձեռնմխելի են թվում: Օրինակ՝ ՀՀ կառավարության հովանավորության տակ գտնվող «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը ՀՀ ներմուծած 10 կգ էլեկտրական միացուցիչների համար հայտարարագիր չներկայացնելու հիմքով տուգանվել է 50.000 դրամով: Իսկ ահա Հայաստանի համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով Այրումի մաքսային կետով ՀՀ է ներմուծել ֆուտբոլի փչովի կաշվե գնդակներ՝ դարձյալ չհայտարարագրելով, էլի տուգանվել է 50.000 դրամ:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: