Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալե՞լ է Սիսիանի քաղաքապետի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նա կասկածվում է վառելիքի հափշտակման եւ ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։

Նախնական տեղեկություններով՝ վերջինիս վարորդը ձերբակալվել է, օղակը պտտվում է քաղաքապետի տեղակալի շուրջ:

Իրավապահները այս պահին գործընթաց են սկսել քաղաքապետի տեղակալի դեմ:

ԱԱԾ լրատվության բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրենք նշված դեպքի հետ որևէ առնչություն չունեն:

Սիսիանի համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման բան չկա։

Մեր այն հարցին, թե վառելիքի հափշտակության ու ապօրինի շինթույլտվության մեջ են կասկածում իրեն՝ Հովհաննիսյանը նշեց՝ նման բան չկա:

Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։ Այս մասին ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Քնար Մանուկյան




Լրահոս