
ԵՄ-ն Ալեքսեյ Նավալնիի մահից հետո կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնցում կներառվեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք, դրանք պաշտոնյաներ, բանտի աշխատակիցներ և դատավորներ են, նրանց անունները դեռ հայտնի չեն, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
«ԵՄ-ն կառաջարկի նոր պատժամիջոցներ: Սահմանափակիչ միջոցները կվերաբերեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Պատժամիջոցներ կառաջարկվեն պետական պաշտոնյաների, բանտի աշխատակիցների և դատավորների դեմ, նշում է Bloomberg-ը, սակայն նրանց անունները չեն նշվում։