
Դուբայում անցկացված Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։
Մասնակցությունը մրցաշարին Գրետային հնարավորություն է տվել մնալ վարկանիշային աղյուսակում և մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։
Գրետա Վարդանյանը բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի է կատարել և իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ 97 կգ, որը նաև Հայաստանի ռեկորդ է։
Գրետա Վարդանյանը Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքը մեկ քայլով` 12-րդ տեղից տեղափոխվելով 11-րդ տեղ, իսկ ըստ երկրների հաշվարկի` եզրափակել է լավագույն տասնյակը։