
Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում մարտի 18-ին դիպուկահարի արձակած կրակի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս երկուսը` վիրավորվել. հայտնում է Риа Новости-ն՝ հղում անելով Ղրիմի ՆԳՆ հայտարարությանը:
Ըստ նախարարության նախնական տվյալների` անհայտ անձը կրակել է զինվորական ստորաբաժանման մոտ գտնվող կիսակառույց տան պատուհանից: Նա կրակել է երկու ուղղությունով՝ ուկրաինական զինվորական ստորաբաժանման և ինքնապաշտպանության ներկայացուցիչների:
ՆԳՆ-ն չի բացառում, որ կրակահերթը կարող է ծրագրված սադրանք լինել: