Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը՝ մարտի 8-ին կանանց տոների առիթով կանանց համար տրանսպորտային բոլոր միջոցները անվճար դարձնելու նախաձեռնությունն էլ ձախողեց։
ArmLur.am-ը շրջեց և մի քանի տրանսպորտային միջոցից օգտվեց։ Երբ փորձում էինք վճարել ոչ մի առարկություն չէինք լսում, իսկ երբ փորձում էինք չվճարել ստիպում և պահանջում էին վճարել ուղեվարձը։
ArmLur.am-ը նաև այս հարցի վերաբերյալ ահազանգեր է ստացել, որ 47, 43 տրանսպորտային միջոցներում վարորդները գումար են պահանջել։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար պիտի լիներ անվճար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընքացքում հայտնել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու:
Սակայն փաստը մնում փաստ, որ ոչ մի նվեր էլ չեղավ Երևանի քաղաքապետարանի կողմից։