ՀՀ պետական մարմինների կեղծ նամակների տարածումը շատանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային  նամակների տարածումը: Այդ  նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող  ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ: Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու և նրանում առկա  տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար:

ՀՀ ԱԱԾ  կողմից ձեռնարկված արագ արձագանքման միջոցառումների արդյունքում ժամանակին կանխվել են նշված վիրուսակիր նամակների տարածման դեպքերը:

ՀՀ ԱԱԾ տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով,  պետական մարմինները նմանատիպ առաջարկներով նամակներ չեն տարածում և ցանցում դրանց առկայությունը կրում է կեղծ ու վտանգավոր բնույթ, ինչից  ելնելով էլեկտրոնային  փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն




Լրահոս