ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաների ապօրինի որդեգրման և վաճառքի քրեական գործով որոշում է կայացվել․ քրեական գործը դատարանից դատարան է տեղափոխվում․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի որդեգրումների աղմկոտ քրեական պատմությունը՝ արդեն 2 տարի է դատարանում է։ 11 հոգի մեղադրվում է երեխաների առքուվաճառքի մեջ:

«9-ը ներգրավված են եղել նորածինների խնամքը հանձնելու նպատակով վաճառքի համար կազմակերպված խմբի կազմում, մյուս երկու մեղադրյալները արդեն իրենց պաշտոնական լիազորությունների չարաշահումների հետ կապված են ներգրավված որպես մեղադրյալ», – ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը:

Քննչական կոմիտեի ավագ քննիչն ասում է՝ Հայաստանից Իտալիա որդեգրված 20 երեխաների մասով է նախաքննությունն ավարտվել:

Երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը պայթեց 2019-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ ապօրինի գործընթացներով Իտալիա են որդեգրվել տասնյակ փոքրիկներ։ Նկարագրված էին մի քանի սխեմաներ. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, արտերկիր են որդեգրվել առողջական կեղծ փաստաթղթերով նաև առողջ փոքրիկներ, այնինչ տարիներ շարունակ որդեգրել ցանկացող հայաստանցիները որդեգրման բազայում առողջ երեխաներ չէին գտնում։

Ի՞նչ է պարզվել քննության ընթացքում, ըստ քննիչ Կիրակոսյանի, հանցավոր խումբ է գործել:

Սոցապի, Արդարադատության նախարարության, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ իր մի քանի բժիշկների հետ, «Մանկան տան» նախկին տնօրենը և Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն են մեղադրյալների թվում:

Անուշ Գարսանցյանն, ըստ քննիչի, հանցավոր խմբի ղեկավարն է՝ ողջ պրոցեսը, ասում է՝ նա է նախաձեռնել՝ իտալացիներին երեխային ներկայացնելուց մինչև որդեգրման գործընթացի ավարտ: 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից մեկ միլիոն 700 հազար եվրո է ստացել:

Գործով մեղադրյալները չեն ընդունում մեղադրանքը, իսկ գործը դատարանում դեռ առաջ չի գնում։

Armlur.am-ը դատարանում զրուցեց փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ հայտնեց։ Սակայն այս քրեական գործով ամենազարմանալին այն է, որ քրեական գործը 1,5 տարի Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվեց կրկին առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Ստացվում է ՝ այս քրեական գործը երրորդ անգամ է դատարանից դատարան տեղափոխվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս