Ռուսաստանցի հայ մենամարտիկ Էդուարդ Վարդանյանը ճանաչվել է տարվա լավագույն մենամարտիկ՝ ACA AWARDS տարեկան մրցանակաբաշխության արդյունքով։ Այս մասին, ըստ alphanews-ի, հայտարարել է ACA-ի ղեկավար Ալեքսեյ Յացենկոն։
Ըստ այդմ, տարվա լավագույն մենամարտ է ճանաչվել, ըստ երկրպագուների, փորձագետների եւ ACA-ի ղեկավարության՝ Վարդան Ասատրյան-Ազամ Գաֆարով մենամարտը։ Որոշվել են նաեւ «Տարվա նոկաուտ», «Տարվա նվաճում», «Տարվա իրադարձություն» եւ այլ անվանակարգերով մրցանակի արժանացածները։