Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանայք կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում․ Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Կանանց միջազգային օրվա խորհրդով կազմակերպված հանդիպմանը ներկա էին հերոսածին մայրեր, վաստակավոր արտիստներ, աշխարհի չեմպիոններ՝ կանայք, ովքեր անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։

Կրկին շնորհավորում եմ մեր չքնաղ կանանց, ովքեր, նորից եմ ասում, կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում։ Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ Հայրենիք, և հանդիպմանը բոլորը ներկա էին հե՛նց այս գաղափարի նվիրումով»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս