ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տար ինձ», «Կյանքս քեզանով է երկարել» և «Քո անունով». Ի՞նչ նոր երգեր են թողարկել հայ հայտնիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամբողջ աշխարհում շնորհավորում են կանանց, մաղթում, որ նրանց իրավունքները միշտ պաշտպանված լինեն, նվերներ են գնում և հյուրասիրություններ կազմակերպում: Վերջին օրվա ընթացքում երգեր են հրապարակել նաև հայ հայտնիները.

«Տար ինձ»

Նիկ Եգիբյանի նոր երգը, որի հեղինակը հենց ինքն է, մեկուկես օրում դիտվել է 10 հազար անգամ: Մեղմ երգի գեղեցիկ տեսահոլովակի հեղինակը Տիգրան Ավետիսյանն է:

«Կյանքս քեզանով է երկարել»

Երգչուհի Տաթև Ասատրյանի նոր երգի հեղինակները Ռազմիկ Ամյանն ու Նարեկ Ստամբոլցյանն են: Երգը լսելիս հստակ երևում է Ռազմիկ Ամյանի ոճը: Այն կարծես շատ է սիրվել երկրպագուների կողմից և արդեն ավելի քան 49 հազար դիտում ունի:

«Քո անունով»

Նոր երգ է հրապարակել նաև Գևորգ Սիրեկանյանը: Երաժշտության հեղինակը հենց ինքն է և Գևորգ Հովհաննիսյանը, բառերը գրել է Սյուզի Ավդալյանը: Տեսահոլովակի հեղինակը Արմեն Գևորգյանն է:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս