ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթաց է սկսել:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՊԲ մեքենաների մասով քրեական վարույթ կա նախաձեռնված յուրացման մասով, սակայն ուշագրավն այն է, որ զինվորականներից շատերը դիմել են դատարան, ու դատարանը որոշում ունի կայացրած՝ որեւէ մեկը չի կարող արցախցուն զրկել իր մեքենայի տիրապետումից, սակայն նախաքննական մարմինը դատարանի որոշումը մի կողմ է թողել, ու առգրավվում են արցախցիների մեքենաները:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ կրկին առգրավել են քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող մեքենան՝ այս անգամ բացեիբաց անտեսելով նաև դատարանի որոշումը։
Բացի այդ՝ առգրավման գործընթացը տեղի է ունեցել ոչ միայն դատավարության կանոնների կոպիտ խախտմամբ, այլև քննիչի ու նրանց օժանդակող անձանց կողմից էթիկայի ու վարքագծի հասարակ կանոնների անտեսմամբ.
«Ասում են՝ ամոթ ձեզ, որ մեքենան կամավոր չեք տվել ռազմականին, Հայաստանը ձեր պատճառովա էս օրն ընկել։ Ու էդքանը ասում են 4 պատերազմի մասնակցած, 2020 թվականին անմիջապես մարտական դիրքերում վիրավորված զինվորականի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան