Ահազանգ. Առողջապահության նախարարությունից ֆինանսական միջոցներ տրվում են՝ ըստ տնօրենի «սիմպատիայի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը ահազանգ է ստացել քաղաքացիներից․ նրանց խոսքով Օշականում ցանկանում են փակել ՀՈԱԿ-ները, որի մասին տեղյակ է եղել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և Առողջապահության նախարարությունը:

«Խոշորացումից հետո 9 բժշկական ամբուլատորիաների տնօրեններից ազատել ու ոչ մասնագետների են դրել (հիմնականում Աշտարակի շրջանին է վերաբերվում):
Բերել են մի դրույթ, որ մասնագիտությամբ բժիշկը իրավունք չունի լինի միևնույն ժամանակ գյուղական բուժական ամբուլատորիայի տնօրեն»,-պատմում է մեզ դիմած քաղաքացին:

Նրա խոսքով՝ 2023 թվականի հունվարի 27-ին կանչեցին տնօրենների ու ասեցին, որ փետրվարի 1-ից ազատում են աշխատանքից: Բժիշկները դիմել են «Առողջության իրավունք ՀԿ-ին, դիմել են առողջահապահական տեսչություն: Այնտեղից գտել են, որ ոչ իրավաչափ է իրենց կարգադրությունը՝ տնօրեններին ազատելու: Քաղաքապետը դա հիմք չի ընդունել:

«ԱՆ-ից ֆինանսական միջոցներ տրվում են ըստ տնօրենի սիմպատիայի: Տնօրեններին փոխելու հարցը դատարանում հաղթել են, վերաքննիչի որոշմամբ տնօրեններն իրավունք ունեն աշխատելու: Հիմա որոշել են լուծարել հիմնարկները, ավագանին է որոշել փետրվարի 15-ին: Ուզում են մեկ Աշտարակի ամբուլատորիա բացել»,- հավելում է քաղաքացին:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը, այս մասին ասաց.

«Անցած տարի, եթե չեմ սխալվում մարտ կամ ապրիլ ամիսներին, Աշտարակի համայնքապետը հրավիրել էր իր ամբուլատորիաների տնօրեններին և հայտարարել էր, որ այլևս չեն աշխատելու: Տնօրենները դիմել էին բոլոր պետական մարմիններին, սակայն ոչ ոք իրենց դրական արձագանք չի տվել, բոլորն ասել էին, որ համայնքի ղեկավարը ճիշտ է վարվել:

Տնօրենները դիմեցին մեզ, մենք առաջին փուլով պաշտոնական գրություններ գրեցինք բոլոր թվարկված կառույցներին, բոլոր տեղերից ստացանք պատասխաններ, որոնք հուսադրող չէին, արդյունքում՝ բողոքով դիմեցինք տեսչական մարմնի աշխատանքային բլոկին։

Արդյունքում՝ տեսչական մարմնի ղեկավարը որոշում, կարգադրագիր հրապարակեց, որում նշված էր՝ օրինական չի արված ազատումները, և պետք է վերականգնել բժիշկներին աշխատաքի: Աշտարակի տնօրենը թքած ունեցավ տեսչական մարմնի որոշման վրա և շարունակեց նույն ոճով: 2 բժիշկ որոշեց, որ պետք է դատի տալ համայնքապետի որոշումը, առաջին ատյանում շահեցինք դատը, այնուհետև վճռաբեկում հաղթեցի, որի արդյունքում 8 ամբուլատորիանների տնօրենների ապօրինի ազատման դիմումը չեղարկվեց, որի արդյունքում այդ մարդիկ վերադարձան իրենց աշխատանքին։

Հետաքրքիրն այն է, որ ոչ մի պետական կառույց այդ անօրինակությունը չկասեցրեց և խոչընդոտներ առաջացրեց՝ մինչև վարչական դատարան տնօրեններին հասցնելով»,-ասաց նա։

ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, ով ասաց. «Օշականում որևէ ամբուլատորիա չի փակվում։ Ամբուլատորիաների տնօրեններն իրականցնում էին և տնօրենի գործառույթը, և ընտանեկան բժշկի։ Այժմ խոշորացման կամ այսպես կոչված միավորման արդյունքում վարչա-տնտեսական և կառավարչական աշխատանքները կանի այլ միավորված ամբուլատորիաների ղեկավարը, իսկ նախկին տնօրենները կշարունակեն ընտանեկան բժշկության բուժական իրենց աշխատանքով»:

Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ, մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս