Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին։ «Դեսպանատունը հետևում է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», – ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել «մեծ հավաքներին» մասնակցելուց։ Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել «հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին» և «զգույշ լինել շրջապատի նկատմամբ»:
Ամերիկյան դեսպանատանը հղում կատարելով՝ նման տեղեկություն է հրապարակել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։