Երևանի քաղաքապետարանը կանանց տոների առթիվ մարտի 8-ին նախաձեռնել էր կանանց համար բոլոր տրանսպորտային միջոցները դարձնել անվճար: Սակայն դեռ առավոտվանից ArmLur.am-ին սկսեցին քաղաքացիներն ահազանգել այն մասին, որ վարորդները պահանջում են վճարել ուղեվարձը:
ArmLur.am-ը նկարահանել է կանգառները և հարցում կատարել քաղաքացիներից: Պարզվեց՝ քաղաքացիներն իսկապես վճարում են ուղեվարձը:
ArmLur.am-ը ֆիքսեց նաև, որ Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ Ոստիկաննության նախաձեռնությամբ էլ ոստիկանները կանանց շնորհավորելով՝ ծաղիկներ են նվիրել:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան