Դեռևս փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ երգիչ Արտաշ Ասատրյանին պատկանող անշարժ գույքի գործակալության գովազդային հոլովակը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի 828 մետրանոց «Բուրջ Խալիֆա» երկնաքերի վրա: Տեսանյութով երգիչը կիսվել է իր ինստագրամյան էջում։
Նշենք, որ աշտարակի ֆասադին 3 րոպեանոց լազերային գովազդը մեկ անգամ ցուցադրելն արժե 70 000 դոլար, իսկ 15 րոպեի համար պետք է վճարել 270.000 դոլար:
ArmLur.am-ը զրուցել է «Ասատրյաններ» անշարժ գույքի գործակալության ղեկավար Միքայել Մալխասյանի հետ, պարզելու համար, թե որն իրենց գործունեության նպատակը:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան