Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Լարսի ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն էլ հայտնել է, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:
Նշվում է, որ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։