Լեգենդար Կովալենկոյի թոռը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չի ընդունել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու ՀՖՖ-ի առաջարկը: Այս տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ռուս լրագրող Իվան Կարպովը:

Նրա տեղեկություններով՝ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Ռուսաստանի հավաքականում: Կովալենկոն մեկ անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային թիմ և մասնակցել է ընկերական հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե:

Հիշեցնենք, որ նա «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն «Զենիթի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս