Ռուսաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը երկրի տնտեսության ընդհանուր վիճակը գնահատում է «բացասական»:
Ռուսաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ բնակչության 28%-ը կարծում է, որ այժմ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ է, 26%-ը վստահ է, որ առկա է ճգնաժամի վտանգ: Միևնույն ժամանակ, բնակչության 22%-ը կարծիք է հայտնել, որ երկրում չկա տնտեսական ճգնաժամ: Հարցմանը մասնակցածների 30%-ը նշել է, որ վերջին ամիսներին երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակը վատթարացել է, 38%-ը կարծիք է հայտնել, որ տնտեսական իրավիճակը չի փոխվել: 15%-ը վստահ է, որ երկրի տնտեսության վիճակը լավացել է: