Այսօր Մեծ Պահքի քսանյոթերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Քանի որ այսօր մարտի 8 է և շատերը շտապելու են նշել՝ խոսելու ենք թույլատրելի խմիչքների մասին:
Կարելի է խմել հանքային և աղբյուրի ջուր, բնական հյութեր, առանց ալկոհոլի կոկտեյլներ՝ բացառելով ալկոհոլի օգտագործումը:
Ալկոհոլային խմիչքների օգտագործման սահմանափակումը նպատակ ունի ետ պահել մարմնական հաճույքներից՝ մտքերը և մարմինը չարից մաքրելու համար: Մեծ պահքի ընթացքում ժամանցային նպատակներով ալկոհոլ խմելը հակասում է այս ժուժկալության սկզբնական մտադրությանը:
Վանական կանոնադրության համաձայն՝ հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի, պահքի ժամանակ կարելի է գինի խմել, սակայն քանի որ սովորությունը մեզ է հասել բյուզանդական ժամանակներից, որտեղ գինին խմում էին 3-ը մեկին հարաբերակցությամբ ջրով բացված, ապա քահանաները խորհուրդ են տալիս Պահքի ողջ ընթացքում զերծ մնալ գինու ընդունումից:
Հուրի Բաղդասարյան