ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը առաջիկայում ցանկանում է իրականացնել մարզային հանդիպումներ:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հիմնական նպատակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
Նրանք՝ մարտի 9-ին ժամը 15։00-ին հանրահավաք են իրականացնելու Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում։
Մարտի 10-ին, ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում։
Մարտի 11-ին, ժամը 13։00-ին մամուլի ասուլիս ՝ մարտի 13-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ակցիա էր անցկացրել փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն 2018 թվականին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած իր պայքարը, որը ավարտվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում նշանակվելով։
Էմմա Մարտիրոսյան