Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և կոչ է արել խուսափել հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
«Դեսպանատունը հետևում է այն հաղորդումներին, որ ծայրահեղականները պլանավորում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների, և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ հավաքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես նման նախազգուշացում է արել իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն իր կայքում մեջբերել է ամերիկացի գործընկերների հաղորդագրությունը և կոչ է արել բրիտանացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։