Արևմտյան ափին իսրայելցիների բնակեցման ակտիվությունը խոչընդոտում է Պաղեստին պետության ստեղծումը. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի տարածքներում իսրայելցիների բնակեցման հետ կապված ակտիվությունը վատթարացնում է պաղեստինցիների պետականության ձևավորման հեռանկարները, ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը:

«Վերաբնակիչների բռնությունները և բնակավայրերի հետ կապված իրավախախտումները հասել են նոր ցնցող մակարդակի, այն սպառնում է վերացնել կենսունակ պաղեստինյան պետություն ստեղծելու ցանկացած գործնական հնարավորություն», -ասել է Թյուրկը։

ՄԱԿ-ի և այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին նախորդող 12 ամսվա ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին գրանցվել է ևս 24300 նոր իսրայելական շինություն։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2017 թվականից ի վեր:

Զեկույցը նաև նշվում է, որ վերաբնակիչներն ու իսրայելական իշխանությունները Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ սկսել են ավելի ինտենսիվ և կանոնավոր բռնություններ իրականացնել, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հիասթափված է Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում ևս 3,3 հազար տուն կառուցելու Իսրայելի ծրագրերից։ Պետքարտուղարը նշել է, որ նման քայլը «չի համապատասխանում միջազգային իրավունքին» և կվնասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին։




Լրահոս