
Գերմանիան կմասնակցի նոր ծովային միջանցքով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ գերմանական կողմն այժմ իր գործողությունները համակարգում է միջազգային գործընկերների հետ։ Կիպրոսում այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների միջեւ։ Դրանց Գերմանիայից մասնակցում է Նախարարների կաբինետի Մերձավոր Արևելքում մարդասիրական օգնության տրամադրման հատուկ ներկայացուցիչ Դեյկե Պոտցելը։
Միաժամանակ, ինչպես գրում է պարբերականը, Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) ուսումնասիրում է ծովային միջանցք ստեղծելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե դաշնակիցներից համապատասխան հարցում ստացվի։
Գերմանիայի կառավարությունը կուլիսներում քննարկում է նաեւ Գազայի հատվածին օդային ճանապարհով մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։