ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնթոնի Ջոշուան նոկաուտի ենթարկեց Ֆրենսիս Նգանուին 2-րդ ռաունդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուայի (Մեծ Բրիտանիա) և UFC-ի ծանրքաշային նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուի մենամարտն ավարտվել է Ջոշուայի հաղթանակով (երկրորդ ռաունդում նոկաուտով)։

Առաջին ռաունդում Նգանուն նոկդաունի է ենթարկվել։ Երկրորդ ռաունդի սկզբում Ջոշուան կրկին նոկդաունի է ենթարկել կամերունցի բռնցքամարտիկին, սակայն նա փորձել է շարունակել պայքարը։ Մի քանի վայրկյան անց հերթական նոկդաունից հետո մրցավարը դադարեցրեց պայքարը:

Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտը Ֆրենսիս Նգանուի համար երկրորդ պրոֆեսիոնալ բռնցքամարտն էր։ 2023 թվականի սկզբին նա լքեց UFC-ն, իսկ հոկտեմբերի 28-ին իր առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտն անցկացրեց ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ։ Հանդիպումը տևեց բոլոր 10 ռաունդները և ավարտվեց Ֆյուրիի հաղթանակով:




Լրահոս