
Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում զորավարժություններ են սկսել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։