Վերջին մեկա ամսվա ընթացքում հայ երգիչները բավական ակտիվ են եղել. անդադար նոր տեսահոլովակներ, նոր երգեր։
Այս անգամ կանդրադառնանք վերջին 24 ժամում հայ հայտնիների թողարկած տեսահոլովակներին։
«Թե սիրտս»
Արաբո Իսպիրյանի նոր երգի հեղինակը Արման Անտոնյանն է։ Սիրո մասին պատմող հանգիստ երգը YouTube հարթակում 18 ժամում դիտվել է ավելի քան 9000 անգամ:
«Բաց երկնքի տակ»
Սիրուշոյի նոր երգը հենց իր ստեղծագործությունն է։ Մեղեդային երգն առաջին անգամ ներկայացվել է անցյալ ամիս կայացած համերգի ժամանակ։ Այն յութուբյան հարթակում է կես օր և ավելի քան 39 000 դիտում ունի։
«Մամ»
Երգահան Էդգար Ալեքսանյանի նոր երգը կատարում են Նարե Գևորգյանն ու երիտասարդ երգչուհի Յանա Հովհաննիսյանը։
Հովիկ Արշակյանի նոր երգը, որը դիտել են ավելի քան 25 000 անգամ, հեղինակել է երգահան Վահե Ալեքսանյանը։
Հուրի Բաղդասարյան