Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը:
Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:
«Շնորհավորում եմ բոլորիս Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրականություն են դարձրել այս նախագիծը՝ նկատի ունենալով այն կառույցներին, որոնք մասնակցել են:
Ամենամեծ շնորհակալությունն ուզում եմ հայտնել հարկ վճարող ՀՀ քաղաքացիներին: Ավանդույթ կա, որին նորմալ եմ վերաբերվում, երբ լսարաններ են նորոգվում կամ կառուցվում, հիվանդասենյակներ կամ բաժիններ՝ ընդունված է ցուցատախտակներ կպցնել, թե ովքեր ֆինանսավորեցին այդ կառույցը:
Ես ուզում եմ ասել, որ այս ԲԿ-ի պատերին գրված է բոլոր հարկ վճարող քաղաքացիների անունները»,- ելույթի իր խոսքում մասնավորապես ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: