Շաբաթ օրը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի կենտրոնում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում է Parisien թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սեն-Ռոմ փողոցի շենքը, որը երեքշաբթի օրվանից հսկողության տակ էր, փլուզվել է ուրբաթ գիշերը:
Նշվում է, որ շենքի բնակիչները տարհանվել են անցած երեքշաբթի առաջին հարկի խանութներից մեկում ներքին պատի փլուզումից հետո։ Տարհանումից հետո փորձագետները մեծ ճեղք են հայտնաբերել, ենթադրվում էր, որ շենքը հնարավոր կլինի ամրացնել:
Շաբաթ օրը տեղի ունեցած ամբողջական փլուզումից հետո մոտ 40 փրկարար, այդ թվում՝ կինոլոգների թիմը, շտապել է դեպքի վայր: Նախօրոք տարհանման շնորհիվ ոչ մի բնակիչ չի տուժել, սակայն շտապօգնության ծառայությունները շարունակում են աշխատել տեղում՝ համոզվելու, որ ոչ ոք չի հայտնվել փլատակների տակ:
Փրկարարները մոտակա տներից տարհանել են 26 մարդու, իսկ Թուլուզի քաղաքապետարանն աշխատում է նրանց տեղավորելու համար ժամանակավոր կացարաններ գտնելու ուղղությամբ: