
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 9-ին, աշխատանքային այց է կատարել Արենի համայնք` հանդիպելով Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ։
Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Բնակիչները նախ շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման` վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները` տարբեր ոլորտներում։
Այս մասին հայտնում են Արենիի համայնքապետարանից։